Որոշել եմ քաղաքապետարանին առաջարկել ծրագրեր, որոնք կապահովեն 100% ատկատ: Ճիշտ է՝ ես չէ, որ չպետք է նրանց սովորեցնեմ գռփելու արվեստն ու աճպարարությունը, սակայն կարծում եմ, որ թարմ ուղեղն ու գաղափարները նրանց չեն խանգարի:

1. Օզոնի շերտի պահպանում՝ 10 մլն ՀՀ դրամ:
2. Գլոբալ տաքացման դեմ պայքար՝ 13 մլն ՀՀ դրամ

(հավելում՝ ծրագիրը կարելի է հիմնավորել էկոլոգիայի տեսությամբ, իսկ հայրենյաց բնապահպանները գոհ կմնան):

3. Բնության արհավիրքների (երկրաշարժ, սողանք, հրաբուխ, թայֆուն, տոռնադո, ցունամի, ջրհեղեղ) իրազեկում ու կանխարգելում` յուրքանչյուր աղետի համար՝ 18 մլն դրամ, իսկ երկրաշարժի համար՝ 35 մլն դրամ 

(հավելում՝ եթե ընթացիկ տարում չեն եղել սողանքներ, տոռնադոներ ու ցունամիներ, ապա շնորհակալություն քաղաքապետարանին կանխարգելման միջոցառումներ կազմակերպելու համար: Այստեղ կարևորը արդյունքն է):

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել