«Երեկ Տիգրան Մեծ փողոցի հարակից հատվածում Ֆիրդուսի հայտնի տոնավաճառը Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեց։ Այստեղ բնակիչներն ու առևտրականներն ասում են՝ 200 մարդ դարձավ գործազուրկ։ Մինչ այս ապամոնտաժումը քաղաքապետարանը մեկ ամիս առաջ առևտրականներին հորդորել էր այլ տոնավաճառներում տարածք գտնել. Ֆիրդուսի շուկան պարտադիր ապամոնտաժվելու է։

 Սակայն առևտրականները պնդում էին, որ այլ տոնավաճառներում տեղի վարձը բարձր է, իրենք այնպիսի ապրանք չեն վաճառում, որպեսզի կարողանան թանկարժեք տոնավաճառներում տեղ զբաղեցնել։

 Երեկ Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժումը, կարելի է ասել, կայծակնային արագությամբ  կատարեցին, բայց  նույն արագությամբ Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչներին իրենց տները քանդելուց հետո բնակարաններ չհատկացրին։ Մոտ 10 տարի է՝ իրացման այս գոտում կառուցապատում չի իրականացվում, իրենց սեփականությունից զրկված մարդիկ վարձակալած բնակարաններում են ապրում։ Շուրջ 100 ընտանիք զրկվեց բնակարաններից։ Եվ միայն վերջերս է 20 ընտանիքի բնակարան տրամադրվել։ Մնացածի ճակատագիրը, կարծես թե, մշուշոտ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել