Armtimes.com-ը գրում է.
Ադրբեջանում «Լրտեսների գործի բացահայտումից» երկու ամիս անց էլ շարունակվում են քաղաքացիների և զինվորականների արտադատարանական մահապատիժները: Հայտնի է դարձել ևս երկու սպանվածի մասին, որոնցից առնվազն մեկը՝ նախկին զինծառայող: Այս մասին հայտնում է razm.info-ն:

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը հուլիսի 18-ին հայտնել է լրտեսության մեջ մեղադրվող ևս 2 հոգու սպանության մասին: Սպանվածներից մեկի ինքնության մասին որևէ տվյալ հայտնի չէ: 

Ձերբակալվածներից Ադրբեջանի Ուջարի շրջանի Շահլըգ գյուղի բնակիչ Միրզեգուլիև Ռաշիդ Գուլու օղլուի (Mirzəquliyev Rəşid Qulu oğlu ) դին զինվորականները բերել էին գյուղ, թաղել, իսկ ընտանիքին չեն թույլատրել մոտ գնալ գերեզմանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել