- Գևոր, շեֆի հետ մեջներիցս լավը դու ես, գնա, մտի, չորով դիր, ասա՝ կա՛մ աշխատավարձը բարձրացնում ես, կա՛մ գործից դուրս ենք գալիս, չորով գազ տուր, սուս ու փուս կբարձրացնի, եթե չարեց, լրիվովս բռնում, գործից դուրս ենք գալիս, հետդ ենք, տեսնենք՝ ինչ ա անելու, ի՞նքն ա ընկնելու խանութներով՝ հատ-հատ վաճառք անի, զզվանք էլի սրա ձեռը, ստրուկի պես աշխատենք, լրիվ ձեռ ա առել իրան, դավայ, ախպերս, հել, մտի մոտը։
- Տղերք, բայց էն օրն իրանից պարտքով փող եմ վերցրել, կնոջս պտի օպերացիա անեին, ձեռս չկար, հլը բերանս չբացած՝ հանեց, տվեց։ Ամոթ ա էլի՝ դնեմ, խեղդեմ, ասեմ, չէ էլի։
- Ախպեր հետա, պտի գազ տաս դրան, որ բարձրացնի, կարանաս պարտքդ էլ փակես։ Որ շատ տար, հո պարտք չէի՞ր մնա։ Հել, ախպերս, հել, գնա, դրա հետ չորով ա պետք խոսալ, դրա մոտ լավ ձևերը չեն անցնում, գնա, կողքդ ենք սաղովի, ի՞նչ կարա անի քեզ. ոչ մի բան։ Գնա, ախպերս, քո գնալով գիտե՞ս՝ քանի ընտանիքի ես օգնում, դե հել, գնա։
Սա հավատաց, մտավ տնօրենի մոտ, սովորեցրած տեքստն ասաց՝ վերջում էլ հոխորտալով, որ չբարձրացնի աշխատավարձերը, ինքը գործից դուրս կգա։
Տնօրենը նայեց, նայեց, հանգիստ տոնով.
- Դիմումդ գրի, մի շաբաթվա մեջ կհանձնես, ազատ ես։ Հա, չմոռանաս պարտքդ լրիվ մարես շաբաթվա վերջում։
Սա այլայլված դուրս եկավ, սուս ու փուս դիմումը գրեց, մոտեցավ առաքիչներին պատմեց, վերջում՝ դե, տղերք, մի բան արեք։ Բոլոր դուխ տվողները առնետի պես թռան Գևորիկի կողքից՝ թողնելով նրան մեն-մենակ՝ իր դիմումի հետ, ոչ ոք չմոտեցավ նրան, Գևորի վերջին հուսահատական հայացքից հետո առաքիչներից մեկը՝
- Ախպերս, դե մենք ընտանիք ենք պահում, բան, չենք կարա էլի, բայց հալալ ա քեզ, մեռնենք քո դուխին։
Գևորին այլ բան չմնաց՝ բացի դուխով տղայի պիտակից, սուս ու փուս տարածքը հանձնեց, հաջորդ շաբաթ մեքենան վաճառեց, գումարի մի մասը տարավ պարտքի տեղ վճարեց տնօրենին ու հասարակական տրանսպորտով վերադարձավ տուն՝ կորցնելով ամեն ինչ։ Օֆիսի մնացած առաքիչները սկզբում մեկ-մեկ հիշում էին իրեն, խոսում որպես դուխով տղա, հետո մոռացան, անցան իրենց կենցաղային ամենօրյա գործերին։
Էս դեպքը եղել է 2011 թվականին ու հիշեցրեց 2016-ը, երբ ծռերը գրավեցին ՊՊԾ-ն ու հույսով սպասում էին, թե երբ իրենց դուխ տվող շոպլիկների բանակը՝ էն, որ անընդհատ շեշտում էին, թե մենակ զենքով ա հեղափոխություն լինելու, պտի արյուն թափվի, ու սաղ կմիանան իրենց, մենակ տենց մարդ լինի, բայց... Եղավ այն, ինչ եղավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել