Իրականում հրաշալի կլիներ, որ ՀՀ-ում պետական լեզուներ լինեին նաև ռուսերենն ու անգլերենը, որովհետև մի դեպքում խոսքը մոտ 300 միլիոն մարդկանց ընդգրկող լեզվի մասին ա խոսքը, իսկ մյուսը` ավելի քան 1 միլիարդ: Միասին` մոտ 1.5 միլիարդ:
Դրանից միայն կշահեինք մենք և երբեք չէինք տուժի: 
Ի դեպ, շատ ավելի լավ պատկեր կլիներ, որ որևէ ՀՀ քաղաքացի լավ չտիրապետեր ՀՀ պետական լեզու հայերենին, բայց տիրապետեր ՀՀ պետական լեզուներ ռուսերենին ու անգլերենին, քան այսօրվա պատկերը, երբ բազմաթիվ մարդիկ կարգին չեն տիրապետում նույնիսկ միակ ՀՀ պետական լեզվին`հայերենին: Ապացույցը` ՖԲ-ում տիրող համատարած ուղղագրական ու շարահյուսական սխալները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել