- Տարոնից լավ քաղաքապետ չենք ունեցել (լավ ընտանիքի տղա շարքից),
- տեսեք` քաղաքն ինչպես ա սիրունացրել (հենց «սիրունացնել», այլ ոչ թե գեղեցկացնել. «սիրունացման» տակ հասկանում են նստարանները, դալանները, «սիրենվի» ավտոբուսները),
- մեր ազգը միայն վատն է տեսնում (գաղջ մթնոլորտ շարքից):

Նախ, հիմնականում գովքն անողների ֆեյսբուքյան շարասյունը քաղաքապետարանի հետ այս կամ այն կերպ կապ ունի (աշխատակիցներ, տարբեր ծրագրերի մասնակիցներ, ՀՀԿ-ականներ): Մի մասն էլ «զըռ գեղցի»՝ Ռուսաստանի Կալմիկիաներից, Կրասնոդարներից եկածներն են, որոնց ճաշակով է մերօրյա Երևանը: 
Հիմա մի փոքր այն մասին, թե Տարոնի արժանիքներն ինչումն են: 
- Մաշտոցի պուրակի կրպակապատումը Տարոնի պրոյեկտն էր, և հայտնի «Տարոն, սիրուն չի» շոուից հետո իրեն հարգող մարդը պետք է հրաժարական տար:
- Նստարանների, դալանների, դրոշների, շենքերի մարքրման և ներկման աշխատանքների և այլնի համար դուրս են գրվել ահռելի գումարներ, որոնցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Այնպես որ, Տարոնը «ատկատի» լավ մասնագետ է:
- Առանձին թեմա է քաղաքային տրանսպորտի խնդիրը: Նախ, չինական ավտոբուսները նվեր-օգնություն էին չինական կառավարության կողմից, ինչպես նաև վկայում է այդ ավտոբուսների վրա փակցված գրառումը: Բայց արի ու տես, որ նվերի համար էլ մի կլորիկ գումար է դուրս գրվել բյուջեից (4,530,000,000.00 դր): Չնայած դրան՝ Երևանում տրանսպորտի խնդիրը հեռու է լուծված լինելուց: Օրվա ցանկացած ժամի կարելի է ականատես լինել խցկված երթուղայինների, ուշ ժամերին տրանսպորտ չկա: Քաղաքապետարանը անուշադրության է մատնել էլեկրատրանսպորտը, խոսակցություններ կան նաև, որ պատրաստվում են փակել տրոլեյբուսը: 
- Քաղաքապետարանի հանցավոր անգործության արդյունքում քանդվում են հուշարձանները (Փակ շուկա, Սառցակոմբինատ...): Չնայած քաղաքապետարանի հավաստիացումներին, թե այլևս կանաչ տարածքների հաշվին շինարարություն չի իրականացվի, իրականում շարունակվում են կրճատվել/վերացվել կանաչ տարածքները (Մալաթիա, «Փարոս» ռեստորանի հարակից անտառ, Նոր Նորքի 2-րդ զանգվածի շուկայի հետնամասում գտնվող պուրակ, Նորքի 7-րդ զանգվածի պուրակ, Դավիթաշենի, Աջափնյակի, հիմա էլ Օպերայի հարակից կանաչ տարածքները):
- Քաղաքապետ Տարոնի հանցավոր աջակցությամբ, իշխանական ռեսուրսի օգտագործմամբ Ավանի թաղապետ ընտրվեց իր աներձագը:
Եվ սա ամենը չէ:

Տարոնի տեղը մեղադրյալի նստարանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել