Tert.am-ը գրում է.
Դեռահաս հաքերը ջարդել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության Twitter-ը՝ էջում օգտատերերի հետ շփվելով գռեհիկ արտահայտություններով: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը: 
Աղբյուրի հաղորդմամբ՝ Twitter-ի հաշիվը ջարդելու մասին հայտնել է Մշակույթի նախարարությունը: 
 «Հաքերը վերահսկողություն է հաստատել նախարարության հաշվի վրա երեքշաբթի գիշերվա ժամը մեկից մինչև առավոտյան ժամը հինգը: Ներողություն ենք խնդրում անցանկալի հաղորդագրությունների համար», - գրել են նախարարության աշխատակիցներն այն բանից հետո, երբ վերականգնվել է էջի վերահսկողությունը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել