Այսօր՝ հուլիսի-18 ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց Գավառի երիտասարդական բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ ծանոթացավ ու անձամբ մասնակցեց երիտասարդների կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին։
«Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դաշտոյանը մարզպետին պատմեց, որ երիտասարդական կենտրոն ունենալու գաղափարը հնարավոր է եղել իրականացնել Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ, որի կողմից հատկացվել է տարածք, իսկ մնացած աշխատանքները կատարվում են քաղաքի երիտասարդների և նրանց ծնողների աջակցությամբ։
Կենտրոն հաճախող երիտասարդները ներկայացրին նաև, որ կենտրոնն ունենալու է կինո և ազգային պարերի դահլիճ, ցուցասրահ, ռազմահայրենասիրական դաստիարակության լսարահ և այլն: Սոցիալական ձեռներեցության շրջանակներում կենտրոնում հիմնվելու է նաև սննդի պատրաստման և մատակարարման կետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



