- մարդկանց հետ հարաբերությունները պահպանում, կառուցում են կախված ղեկավարի, շեֆի վերաբերմունքից… Շեֆը ընդունեց, ջերմ բարևեց, լավ արտահայտվեց, իրենք էլ նույնը՝ կհարգեն, կպատվեն, կշողոքորթեն, ջերմ կլինեն, ոչ, ուրեմն՝ ոչ...
- ընդունում են օրենք՝ ապրանքները հատուկ մեքենաներով մատակարարելու և խախտողներին պատժելու մասին, սակայն մոռանում են այն կատարել:
- առաքիչը միսը, հացը, այլ սննդամթերքները կարող է տեղափոխել բեռնախցիկով, նստարանների վրա տեղադրած: Հացը ձեռքից ընկնելու դեպքում գետնից վերցնի, կեղտոտ ձեռքերով մաքրի, դնի արկղի մեջ և հանձնի խանութ՝ վաճառքի:
- ասֆալտապատեն, գծանշումներ կատարեն, հետո նոր հիշեն կոմունիկացիաների մասին և քանդեն, խողովակ ու մալուխներ անցկացնեն… Հետո 1 կամ 2 ամիս անց նոր կարկատեն:
- իրար կողք տեղադրեն 2-3 վագոն-տնակ և ցուցանակի վրա գրեն ռեստորան, հյուրանոց կամ սուպերմարկետ:
- սովորական գազալցակայանին ասեն ԱԳԼՃԿ և այդ «տաղանդավոր» հապավումի հեղինակին գաղտնի պահեն, որ «հաշվեհարդար» չտեսնեն:
- անընդհատ ճանապարհներին փոսեր, խրամուղիներ, խրամատներ են փորում, որպեսզի որպես պատերազմող երկիր չկորցնեն զգոնությունն ու նախնական զինվորական պատրաստականությունը, կարողանան բարեհաջող թռնեն, հաղթահարեն դժվարությունները:
- ով ինչպես ուզենա, սալահատակի իր խանութի, ռեստորանի, սրճարանի դիմացի մայթը և երեսապատի ճակատային մասը:
- մուրացիկները մուննաթ ու պահանջատեր են, դժգոհ՝ տված գումարի չափից և սահմանել են իրենց մուրացկանության «նալոգի» չափը:
- գովազդային վահանակից մի ինչ-որ փնթի խորովածանոց հոսանք անցկացնեն զբոսաշրջային, կարևոր մայրուղու կանաչապատ գազոնների միջով, ծռմռված խողովակներով և փնթի լարանցումներով:
- բարձրագույն կրթություն ստանում են հիմնականում միայն ու միայն դիպլոմ ունենալու համար և ոչ գիտելիքների:
- (շարունակելի)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել