Ճի՞շտ ա, որ Ենիգոմշյանը ոչ թե թուրք հյուպատոսի, այլ շվեյցարահայ գործարարի էր ուզում պայթեցնել, քանի որ վերջինը պարզապես հրաժարվել էր ապագա «հերոսին» գումար տալ:
Ճի՞շտ ա, որ Ենիգոմշյանը Հայաստանի տարածքը լքել չի կարող, որովհետև ԱՍԱԼԱ-ն պարտավորվել ա Հայրենիքում երբեք զենք չվերցնել ու, հետևաբար, քանի դեռ Ենիգոմշյանը Հայաստանում ա, նրա նկատմամբ կայացված մահվան դատավճիռն (դավաճանության մեղադրանքով) ի կատար չի ածվելու:
Ու, վերջապես, ճի՞շտ ա, որ շվեյցարահայի հարցերը լուծելուց հետո Ենիգոմշյանը պատրաստվում էր ֆիզիկապես վերացնել... հարազատ եղբորը:
Ես չեմ պնդում, թե էս ամենը բացարձակ ճշմարտություն ա: Բայց քանի որ մեր երկրում ընդունված ա օդում առկախված հարցեր տալ, մտածեցի` ես էլ էդ զվարճանքին քիչըմ մասնակցեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1641572822533472
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել