Լրահոսում ու սոցիալական ցանցերում արագորեն տարածվել էր, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վ.Վոլոդինը ՀՀ իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:
Բնականաբար, մեծ դժգոհությունների ալիք էր բարձրացել հայկական լրատվական ու սոցիալական հարթակներում: Ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ հայկական կողմը տեղում պատասխան է ՌԴ Պետդումայի խոսնակին` հստակորեն ընդգծելով ՀՀ-ի մոտեցումը:
Մասնավորապես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասել է.
«Ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակագրում չկա եւ չի նախատեսվում»:
Կարծում եմ` կարևոր է, երբ նման բարձր մակարդակով արվող հայտարարույթունները տեղում պատասխան են ստանում: Ընդհանուր առմամբ կարելի է նկատել, որ վերջին շրջանում տարբեր վեկտորներով ՀՀ արտաքին քաղաքական ակտիվությունն աչքի է ընկնում առավել հստակ, երբեմն նաև կտրուկ հայտարարություններով: