Ամերիկյան հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկն է: Ֆիլմի կարգախոսն է՝ «Երաժշտությունը նրա կիրքն էր, գոյատևումը՝ նրա գլուխգործոցը»։ Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի մայիսի 24-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Պոլանսկու ամենահայտնի ֆիլմերից մեկն է։ Նկարահանված է 1930-ական թվականների Լեհաստանի լավագույն դաշնակահարներից մեկի՝ Վլադիսլավ Շփիլմանի ինքնակենսագրության հիման վրա։ Ֆիլմը ներկայացնում է Լեհաստանի իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Ֆիլմն արժանացել է 3 Օսկարի՝ տղամարդու լավագույն դեր, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար անվանակարգերում:
Ֆիլմի գործողությունը սկսվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, 1939 թվականից։ Հրեա Վլադիսլավ Շփիլմանը տաղանդավոր երիտասարդ դաշնակահար է, ապրում է իր հոր, մոր, եղբոր և երկու քույրերի հետ։ Վարշավան գրավել են գերմանացի ֆաշիստները, որոնք անընդհատ ահաբեկում ու հալածում են քաղաքում ապրող հրեաներին։
Գերմանացիները որոշ ժամանակ անց բոլորին աքսորում են դեպի աշխատանքային ճամբարներ, որտեղ և հրեա բնակչությունը որոշ ժամանակ անց ենթարկվում է ցեղասպանության: Դաշնակահար Շփիլմանին հաջողվում է փրկվել ֆաշիստների ճանկերից, նա մի քանի տարի թաքնվում է ընկերների աջակցությամբ, անգամ նրան օգնում է գերմանացի մի բարձրաստճան սպա և փրկում նրա կյանքը:
Ֆիլմը ներկայացնում է Շփիլմանը ապրումները, հույզերը, այն ողջ դառնությունը, որը նա ապրում էր տեսնելով իր հայրենակիցների սպանդը ֆաշիստների կողմից:
Մնացածը դիտեք ֆիլմում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել