Խոսելով ներքաղաքական գործընթացների մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը մի կողմից չհստակեցրեց՝ 2018-ին ինքը լինելու է վարչապետ, թե ոչ՝ անկեղծորեն նշելով, որ դեռևս որոշում չունի՝ ինչ ֆորմատով է շարունակելու իր քաղաքական գործունեությունը նախագահի լիազորությունները ավարտելուց հետո, մյուս կողմից նշեց, որ դրական տենդենցներ են նկատվում տնտեսության մեջ և որ վստահություն ունի Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության նկատմամբ:
Թեև նախագահը վստահություն հայտնեց վարչապետի նկատմամբ՝ փաստացի չբացառելով, որ Կարեն Կարապետյանը կարող է 2018 թվականից հետո ևս մնա վարչապետի պաշտոնում, բայց և նշեց, որ Հայաստանն այլևս անձակենտրոն իշխանություն չի ունենալու, և քաղաքական մեծամասնությունն է որոշելու, թե ով է ղեկավարելու երկրի գործադիր իշխանությունը:
Այնուամենայնիվ, մինչ 2018 թվականի ապրիլ երկրի թիվ մեկ հարցը մնալու է ապագա վարչապետի անձը, որի շուրջ շահարկումներն ու վերլուծությունները թիվ ու հաշիվ չեն ունենա...)