Araratnews.am-ը գրում է.
Հնդկաստանի խորհրդարանում այսօր մեկնարկել է երկրի նոր նախագահի ընտրության քվեարկությունը. հաղորդում է Ria.ru-ն:
Երկու պալատի պատգամավորները ձևավորում են ընտրիչների կոլեգիան, որն էլ իր հերթին ընտրում է երկրի նոր ղեկավարին:
Ներկայումս երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Պրանաբ Մուքերջին, ով այս տարի կդառնա 82 տարեկան: Մուքերջիի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. հուլիսի 24-ին:
Հնդկաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու՝ իշխող կուսակցության ներկայացուցիչ Բիհար Ռամա Նաթխա Կովինդան և ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Մեյրա Կումարը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/hndkastanum-nor-naxagah-en-ehntrum/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել