Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկերոջը խոստացել է մտածել կլիմայի փոփոխությունների հարցով Փարիզյան համաձայնագրին Վաշինգտոնի մասնակցության մասին: Այս մասին Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Թրամփը լսեց ինձ: Նա ընկալեց իմ մտքերը, այդ թվում՝ կապված կլիմայի փոփոխությունների եւ ահաբեկչության հետ: Նա ասաց, որ կփորձի որեւէ լուծում գտնել առաջիկա ամիսներին: Մենք մանրամասն քննարկեցինք տարբերակներ, որոնց դեպքում նա կկարողանա վերադառնալ Փարիզյան համաձայնագրին»,- ասել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 1-ին Դոնալ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզյան համաձայնագրից՝ բացատրելով, որ այդ պայմանավորվածության իրականացումը կարող է կորուստներ պատճառել երկրին: 2015 թվականին կնքված Փարիզյան համաձայնագիրը նախատեսում է 100 մլրդ դոլարի հատկացում զարգացող երկրներին՝ կլիմայական խնդիրները լուծելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել