Օրերս Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել էր Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Թեմայի վերաբերյալ կարծիքները հակասական էին։ Շատերը մեղադրեցին նրան իշխանության հետ համագործակցելու մեջ, որոշներն էլ պնդեցին, որ Արզումանյանի պես պրոֆեսիոնալները կարող են լավ աշխատել դիվանագիտական հարթակում։

Իհարկե, ընդդիմադիր գործչի նոր պաշտոն ստանալը տրամաբանական էր, որ որոշակի շոկեր կառաջացնի հանրային դաշտում, սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Թունդ քննադատություններ հնչում էին հատկապես ՀԱԿ-ի ճամբարից։ Վերջիններս անձնական վիրավորանքներ էին տեղում Արզումանյանի հասցեին։ Այս ամենի մեջ, սակայն, ամենատհաճն այն է, որ Արզումանյանը հանդիսանում է ՀԱԿ-ի նախկին զինակիցներից։

Առհասարակ, ՀԱԿ-ում նախկին թիմակիցներին հրապարակայնորեն պախարակելու մեծ սեր ունեն։ Օրինակները բազմազան են՝ Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան, Լյուդմիլա Սարգսյան, Ալեքսանդր Արզումանյան։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են լքել Կոնգրեսի ճահիճը, ՀԱԿ-ի անդամների աչքերում դառնում են սատանա։ Նրանք ուզում են, որ բոլորն իրենց հետ խորտակվեն։ 
Այն, որ այս կառույցում վաղուց են կորցրել իրականության հանդեպ պատկերացումները, բոլորիս է հայտնի, բայց արդեն այս ամենը, մեղմ ասած, ոչ միայն ծիծաղելի, այլ նաև բարոյական չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել