Հուլիսի 12-ին «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը դատարանից տեղափոխվել է պատժախուց։ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր՝ Կյուրեղյանի մոտ արգելված իր են հայտնաբերել: Կյուրեղյանի փաստաբանը տեղեկացրել էր, որ իրենք չեն մեկնաբանում տարածված հայտարարությունը, սակայն Կյուրեղյանը խնդրել էր փոխանցել հետևյալը․ «Եթե հնարավորություն ունենայի «Կալաշնիկով» ավտոմատ տեղափոխել, կտեղափոխեի»։
Կյուրեղյանը սիրալիր տրամադրված չէր լինելու ու բարեհամբույր մտքեր չէր արտահայտելու, բայց, այնուամենայնիվ, մի կարևոր դիտարկում անենք. պետք է հասկանալ՝ ինչպիսի պետություն ենք ցանկանում ունենալ ու պետք է կարողանալ տաբերակել թացը չորից։
Հասկանալի է ծռերի դատավարության քաոսի շուրջ ձևավորված հուզական մթնոլորտը, սակայն Արեգի՝ «Եթե հնարավորություն ունենայի «Կալաշնիկով» ավտոմատ տեղափոխել, կտեղափոխեի» արտահայտությունը ոչ մի տեղ տանող ձևակերպում է։
Սա պետությո՞ւն է վերջապես, թե՞ «գետտո», որ ով ցանկանա, «Կալաշնիկով» վերցնի ու գնա այնտեղ, որտեղ ճամփեն կտանի։ Դե լավ է էլի, ՀՀ քրեակատարողականներում բոլոր դատապարտվածներն էլ թող մարդա մի հատ «Իսկանդեր» վերցնեն, գնան բանտախուց, թեման փակենք, գնանք։ Կարծում եմ՝ անթույլատրելի է նման մոտեցումն ու հանրային պահվածքը։