Վստահ չեմ, որ ճիշտ կամ խելամիտ է արտահայտվել Ալեքսանդր Արզումանյանի՝ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակման մասին, քանի որ լինում են անձինք, ովքեր իրենց անցած ճանապարհով տալիս են բոլոր հարցերի պատասխանները։ Պարզապես ականջ սղոցող ու հնաոճ ձայնասկավառակից հնչող քննադատությունները, դրանց կազմակերպված բնույթը ստիպում են դա անել։
Ալեքսանդր Արզումանյանի հետ աշխատել եմ 5 տարի նույն հանձնաժողովում, միջխորհրդարանական տարբեր կառույցներում, միասին ենք առաջ մղել մեր հարաբերությունները որոշ առանցքային երկրների հետ։
Կարող եմ շատ բան ասել, բայց բավարարվեմ մեկով. Ալեքսանդր Արզումանյանն իր գործի պրոֆեսիոնալ է, պետական աներեր մտածողությամբ օժտված անձ, ով պատիվ կբերեր աշխարհի յուրաքանչյուր երկրի դիվանագիտական կորպուսի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել