Դեռևս ոչ շատ վաղ բոլորը խոսում էին այն մասին, որ արքայազն Հարին Աֆրիկա կատարած ճամփորդության ժամանակ ամուսնության առաջարկություն կանի իր ընկերուհուն՝ 35-ամյա դերասանուհի Մեգան Մարքլին: Սակայն, ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ հարաբերություններին միջամտել է Անգլիայի թագուհի Ելիզավեթ 2-րդը: Այդ մասին գրում է gogetnews.info-ն:
Հարիի տատիկը նրան կտրականապես արգելել է ամուսնանալ Մեգանի հետ և խոստացել է զրկել նրան գահից, եթե երիտասարդը չլսի նրան:
Ըստ աղբյուրների հաղորդած տեղեկության՝ թագուհին դեմ չէ երիտասարդների հարաբերությանը, սակայն որևէ ամուսնության մասին խոսք լինել չի կարող: Թագավորական ընտանիքը չի ընդունի Մեգանին, ով չունի ազնվազարմ ծագում, բրիտանական քաղաքացիություն և արդեն մեկ անգամ ամուսնացած եղել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել