Araratnews.am-ը գրում է.
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Սինգապուրում (Սինգապուրի Հանրապետություն) մասնակցել է «Ավիացիայի զարգացումը և հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին:
Ֆորումի ընթացքում քննարկվել են համաշխարհային քաղաքացիական ավիացիայի ոլորտի նոր մարտահրավերները, դրանց արձագանքելու համար պետությունների կողմից անհրաժեշտ միջոցառումները և ոլորտի մասնագետների պատրաստման ու վերապատրաստման կարևորությունը։
Կարևորվել են, հատկապես, համաշխարհային ուղևորափոխադրումների ծավալի աճի պայմաններում անվտանգության միջոցառումների պատշաճ իրականացումը և վերջին շրջանում նկատելի զարգացում ապրող անօդաչու սարքերի շահագործման կարգավորումը։
Ֆորումի շրջանակներում Սերգեյ Ավետիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ՝ քննարկելով երկուստեք կարևորության հարցեր և ձեռք բերել հետագա համագործակցության պայմանավորվածություններ։