Վազգեն Սարգսյանի տեղը ՀՀ պատմության էջերում հետաքրքիր դիսոնանս պիտի առաջացնի մտածող աշակերտի մոտ, եթե այդ պատմությունը օբյեկտիվ մատուցվի, ինչը, իհարկե, տեղի չի ունենա: Մի կողմից՝ նա պաշտպանության նախարար էր, ում օրոք կորցրել էինք Արցախի կեսից ավելին, իսկ պատերազմն արդեն անցնում էր ՀՀ տարածք: Մյուս կողմից՝ իրեն արձաններ դնում են, իսկ, ասենք, Վազգեն Մանուկյանին դժվար դնեն: Թեպետ Մանուկյանի օրոք մենք ստացանք այն, ինչ ունենք հիմա: Լավ բան ստացանք, թե վատ, դա էական չէ այս համատեքստում: Ու այո, հենց «ստացանք», ոչ թե նվաճեցինք:

Վազգեն Սարգսյանն արդի հայ տղամարդու էտալոնի հավաքական կերպար էր՝ ճարտարախոս, գեղեցիկ, իմպուլսիվ, մի խոսքով՝ խարիզմատիկ: Բարոյական հաղթանակների մասին պատմող էպոսների իդեալական հերոս:

Պապ թագավորի արձան չկա, իսկ Վարդան Մամիկոնյանի՝ կա: Սերժ Սարգսյանին արձան չեն դնի, իսկ Տեր-Պետրոսյանին, ըստ ամենայնի, կդնեն: Նիկոլ Փաշինյանը կհավաքի 11 հազար ձայն, իսկ Հրանտ Բագրատյանը՝ 300: Ու կշարունակենք ապրել՝ բարոյական հաղթանակներ հորինելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել