Henaran.am-ի տեղեկություններով, էպոստագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել եւ ընդունել մեղադրանքը: Հիշեցնենք, նա կալանավորվել է մարտի 5-ին` ԱԻՄ նախագահ, Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով:

Նա մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Սակայն Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հերքեց տեղեկությունը` դա համարելով սուտ: Այլ մանրամասներ փաստաբանը չհաղորդեց: Ինչ վերաբերում է Սեդրակյանի առողջությանը, ապա այն բավարար է: 

Այ քեզ նորություն...

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել