www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Այնպես պատահեց, որ երկու դաոս՝ ծեր և երիտասարդ, որոշեցին պարզել, թե ում տեսնելու շնորհն է ավելի հզոր:
— Բավական է, որ ուզեմ, — պարծեցավ երիտասարդ դաոսը, — ես կարող եմ տեսնել ուրիշների կյանքերը՝ անցյալը, ապագան և ներկան: Հինգ երկար տարիներ ես ապրել եմ ճգնավորի կյանքով՝ անց կացնելով իմ կյանքը մտորումների և մեդիտացիաների մեջ, մինչև կարողացել եմ ձեռք բերել այս ընդունակությունը…
Մինչ նա պարծենում էր, դաոսներին մոտեցավ մի կին և հարցրեց, թե նրանց կողքով չի՞ անցել արդյոք մի գեղեցկադեմ և բարձրահասակ երիտասարդ:
— Նա գետն ի վար գնաց, — պատասխանեց ծեր դաոսը:
Կինը շնորհակալություն հայտնեց ծերունուն և շտապեց նրա ցույց տված ուղղությամբ:
Զարմացավ պարծենկոտ երիտասարդը.
— Մինչ մենք զրուցում էինք, մեր կողքով միայն մի ցածրահասակ տարեց մարդ անցավ՝ տգեղ արտաքինով:
— Ամեն ինչ ճիշտ է, — ասաց ծեր դաոսը, — սակայն կինը հարցնում էր իր որդու մասին, իսկ մոր համար որդին միշտ էլ երիտասարդ ու գեղեցիկ է:
Մայքլ Պարկես «Պագանինիի մահը»