Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ վիճաբանել է BBC-ի թղթակցի հետ և հայտարարել, որ Թուրքիայում լրագրողներն ավելի շատ ազատություն ունեն, քան ինքն անձամբ: Այս մասին հայտնում է diken.com կայքը։

Էրդողանին զայրացրել է լրագրողի հարցը՝ Թուրքիայում բանտարկված ու աշխատանքից ազատված հարյուրավոր լրագրողների մասին, ինչին ի պատասխան ասել է.

«Հիմա ինձնից շատ ես խոսում, ավելի ազատ ես, բայց իմ ազատությունը չես ընդունում, տալիս ես հարց, բայց զրկում խոսելու հնարավորությունից», – ասել է Էրդողանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել