Այնպես է ստացվել, որ քաղաքական հաճախորդների մասին խոսակցությունները Հայաստանում չեն դադարում նույնիսկ սեզոնի ամենա թեժ ու անհետաքրքիր պահերին։ Դա երևի թե արդեն դառել հայկական քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մասն ու առանց դրա անհնար է պատկերացն ել դաշտը։ Ավելի ճիշտ անհնար է պատկերացնել օրինակ Սերժ Սարգսյանի ղեկաված Հայաստանը առանց նմանատիպ երևույթի։ Այսօր հաստատվեց պաշտոնապես,որ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան։ Ոչինչ արտառոց չէր լինի եթե արզումայանը իր ելույթներում ,քաղաքական անցած ճանախարհով չլիներ ՀՀԿ-ի ու անձանմբ Սերժ Սարգսյանի ամենակոշտ քննադատներից մեկը, մանավանդ որ ՀՀՇ նախկին պարագլուխն է եղել։ ԴԵ ինչ, անշուշտ կարող են ասել,որ դիվանագետի ու քաղաքական գործչի ֆունկցիաները դրանք տարբեր են,սակայն այդ պարագայում,լիքը փայլուն հմուտ դիվանգետներ ունենք,ինչու չեն նշանակվում ամեն մեկը մի պաշտոնի,մի թե օրինակ ասեքն Վահան փափազյանը վատ դեսպան է,կամ օրինակ ասենք Վարդան Օսկանյանը։ Նշանակում է,որ այս նշանակման հիմքում կա նաև քաղաքական համագործակցության տարր ու Արզումանյանը լավ կանի դա անկեղծորեն նշի,թե չէ տպավորություն է,որ այս ամբողջ ժամանակահատվածում ամեն ինչ արվում էր դեպսան նշանակվելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: