168.am-ը գրում է.
Չինաստանը կբացի իր համար առաջին արտասահմանյան ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել արևելյան Աֆրիկայում՝ Ջիբուդիում: Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես նշում են դիտորդները, Ջիբուդին ստրատեգիական կարևոր նշանակություն ունի: Ռազմաբազայի շինարարական աշխատանքները Չինաստանում մեկնարկել են դեռևս 2016 թվականին: Ռազմաբազայի գործունեությունն է լինելու չինական ռազմանավերին սպառազինությամբ օժտելը, որոնք հումանիտար առաքելության և խաղաղության պահպանման նպատակով՝ Եմենի և Սոմալիի ափերին նավարկություն են իրականացնում:
Երկու կողմերն էլ նշում են, որ ռազմաբազայի կառուցումը բխում է իրենց երկրների շահերից: Սակայն կողմերը դեռևս հստակ չեն հայտնում, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի և կբացվի ռազմաբազան:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/07/12/818614.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել