Երգչուհի Մադոննան հաճախ է Աֆրիկա այցելում։ Նա ամեն կերպ օգնում է տեղի բնակիչներին, հատկապես երեխաներին։ Երգչուհին արդեն 4 երեխա է որդեգրել Մալավիայից, իսկ այժմ որոշել է օգնել նաև մյուս երեխաներին։
Tochka-ն գրում է, որ Մադոննան մանկական բժշկական կենտրոն է բացել Աֆրիկայում։ Աղբյուրը հայտնում է, որ հուլիսի 12-ին թագուհի Եղիսաբեթի անվան հիվանդանոցի նոր բաժանմունքը կբացվի, որի ստեղծման համար ֆինանսական միջոցներ են տրամադրել երգչուհին և Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը։ Կենտրոնը կոչվում է Mercy James՝ Մադոննայի դստեր անունով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/07/11/Madonna/41778
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել