ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 11-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։ 

Պարգևը Մարտին Սարգսյանին շնորհվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ և հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ավանդի և օրինաստեղծ գործունեության համար:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին՝ բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական որակները:

Մարտին Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար, վստահեցրել է, որ այսուհետ ևս կշարունակի աշխատել նույն նվիրումով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել