Ի՞նչ է ստացվում… Փաստորեն, ըստ Տեր-Թադևոսյանի, Հայրենիքը պաշտպանած «ծռված խմբավորման» անդամները կարող են բռնարարքներ կատարել, պատանդներ պահել, մարդկանց սպանել, նրանց երեխաներին որբ թողնել, հիմա էլ դատավարությունը խեղկատակության, միմոսության վերածել, և դա ընդունելի է նրա համար:
Նրանց դա կարելի է, նրանք պաշտպանել են Հայրենիքը և թքած ունեն օրենքների, այդ հայրենիքի քաղաքացիների վրա ու կարող են անօրինական զենք կրել, նաև սպանել, վիրավորել, վառել, փշրել, ջարդել պետական գույքը:
Այո՛, ես նույնպես օրինապաշտ եմ և դեմ եմ բռնությանը, նույնպես դատապարտում եմ, ում նկատմամբ էլ որ լինի այն՝ Հայրենիքի պաշտպան, թե սովորական ՀՀ քաղաքացի: Սակայն չեմ հասկանում, երբ նույն բռնություն դատապարտողը զարմանալիորեն հովանավորում է բռնություն, մարդասպանություն կատարած անձանց:
Իսկ նրանց՝ այդ «ծռյալներին», կարելի՞ էր սպանել գնդապետ Վանոյանին, որը նույնպես պաշտպանել էր Հայրենիքը…Դա բռնարարք չէր, դա սպանություն չէր, դա «հերոսություն էր»՝ հանուն Հայրենիքի… Այո՞…
Սակայն, միևնույն ժամանակ, Հայրենիքը պաշտպանել չի նշանակում հանցագործության քարտ-բլանշ ստանալ։
Մեր բանակը, մեր բանակի զինվորներն ու սպաներն էլ գիշեր-ցերեկ պաշտպանում են Հայրենիքը։ Եվ ի՞նչ, դա նրանց թույլ է տալիս հանցագործություննե՞ր կատարել… Իհարկե, ոչ:
Իսկ հայրենասերը, Հայրենիքի պաշտպանը, նվիրյալն առաջին հերթին ինքը պետք է լինի օրինապաշտ ու պետական մտածողությամբ և ոչ թե ահաբեկիչ, ծռյալ-զինյալ մարդասպան…
Իսկ օրենքը խախտել ոչ մեկն իրավունք չունի, Արկադի Տեր-Թադևոսյան… Ոչ մեկը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել