Ընդդիմությունից հիասթափվել են, և դա ակնհայտ երևում է մարզային հանդիպումներում: Ես կողմ եմ, որ այդ բողոքական զանգվածը ոտքի կանգնի և սլաքը ուղղի դեպի ծառացած խնդիրները և պահանջի բարեփոխումներ, համենայն դեպս նման կերպ են լուծվում խնդիրները զարգացած երկրներում, և արդյունքը ակնհայտ է: Հայաստանում պայքարը ամեն անգամ ձախողվում է, և դրա մեղավորները ընդդիմության առաջնորդներն են և մի քանի տասնյակ գլխավոր դերակատարները: Իսկ թե ինչն է պատճառը, որ գնալով պակասում են մարդիկ այդ հանդիպումներին, ապա կարծում եմ ակնհայտ է: Մարդիկ ձգտում են պաշտոնի և ոչ փոփոխության, այն «հանունը», որ նրանք միշտ չեն մոռանում ելույթներին, չի համապատասխանում իրենց արած քայլերին: Ընդդիմության առաջնորդները և ընդդիմության գլխավոր դերակատարները մարդկանց պաշտոններ և աշխատանք են խոսք տալիս, այդ մարդիկ՝ մյուսներին և այդպես շարունակ, իսկ երբ մարդիկ հասկանում են, որ դա չի իրականանում, ապա շատ շուտ լքում են այդ շարքերը: Կարծում եմ՝ այստեղ կորում են արժեքները, և պայքարը ձևախեղվում է, քանի որ ամբողջ պայքարը կուսակցությունների միջև գնում է «աթոռի» համար: Զարգացած երկրներում ժողովրդին չի հետաքրքրում ընդդիմությունը, քանի որ բոլորն էլ տեսել են՝ երբ ընդդիմությունը գալիս է իշխանության, ինչ է կատարվում, և բոլորն էլ լսել են, որ իշխանություն դարձած ընդդիմությունը տարիներ հետո նույն ձևով բացատրել է, թե ինչպես չստացվեց իրենց խոսք տված առաջընթացը և բարեփոխումները: Այդ իսկ պատճառով ժողովուրդը առանց ընդդիմադիր առաջնորդների դուրս եկավ փողոց՝ պահանջելով արդարություն և բարեփոխումներ, իսկ այդ փոփոխություններ պահանջող զանգվածը կոչվեց «քաղաքացիական հասարակություն»: Քաղաքացիները դուրս են գալիս փողոց և պահանջում բարեփոխումներ, դուրս են գալիս և իրենց դժգոհությունը հայտնում կոնկրետ խնդրի շուրջ, պայքարում իրենց իրավունքների համար, քննադատում սխալը, կեղծիքը և այլն: Իսկ ընդդիմության առաջնորդը կամ ամբողջ թիմը կարող է միանալ, բայց ժողովուրդը չի թողնի, որ շահագործեն այդ շարժումը սեփական «աթոռների» համար: Դրա համար մեր երկրում շատ կարևոր է, որ և՛ ընդդիմությունները, և՛ իշխանությունները աշխատեն այս ուղղությամբ և հրաժարվեն միմիանց «հայհոյելուց և քարկոծելուց»: Մենք կունենանք մեր երազած հայրենիքը, եթե ունենանք «քաղաքացիական հասարակություն», ընդդիմությունը երբեք չի փրկել ու չի փրկի: Բայց ցավոք մեր երկրում բոլոր շարժումները քաղաքականացվում են և հենց սա է խանգարում «քաղաքացիական հասարակության» առաջընթացին: Քանի որ շատերը չեն ցանկանում քաղաքականացվել, բայց իրենք էլ են ցանկանում արտահայտել իրենց կարծիքը, դժգոհությունը և այլն: ՀՀ քաղաքացին չի ցանկանում մասնակցել, քանի որ տեսնում է աթոռակռիվ և չի ցանկանում քաղաքականացվել: Այնպես որ, այս ուղղությամբ մտածելու տեղիք ունեն բոլոր կուսակցությունները, որ ոչ թե քաղաքականացնեն մարդկանց, այլ զարգացնեն և օգնեն, որ կայանա «քաղաքացիական հասարակությունը»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=558260564194408&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել