Newmag-ը գրում է.

Դեռևս ԱՄՆ նախագահի ընտրական քարոզարշավի ընթացքում կարելի էր նկատել, որ Թրամփի հաղթանակը ուրախացնելու էր ոչ միայն Ռուսաստանին: Սաուդյան արքայազներ, իսրայելական աջակողմյան ուժեր, իրանական պահպանողականներ: Դրանց շարքում էին նաև Արևելյան Եվրոպայի ազգայնականները, որոնք հույս ունեին, թե հանրապետական նախագահը կկարողանա թուլացնել Բեռլինի ու Բրյուսելի ազդեցությունը:

Թրամփի հաղթանակից հետո Արևելյան Եվրոպայի ղեկավարներն ակնկալում էին հանդիպել նրա հետ: Հույսերն ու ծրագրերը շատ էին: Նկատենք, որ Օբամային Արևելյան Եվրոպան չէր հետաքրքրում, իսկ Թրամփը անում է Օբամային հակառակ քայլեր:

Եվ այդպես էլ եղավ: Սկզբում Թրամփը Սպիտակ տանը ընդունեց Ռումինիայի նախագահին, ապա այցելեց Լեհաստան:

Թվում էր, թե Սաուդյան Արաբիային իր տարածաշրջանում առաջին երկիր դարձնելուց հետո պետք չէ զարմանալ Թրամփի քայլերից: Սակայն արի ու տես, որ այդպես չէ: Եվ ո՞վ կմտածեր, որ Եվրամիության հետ Լեհաստանի ընդհարումը ԱՄՆ-ի աչքում ավելի կբարձրացներ Վարշավային: Եվ Արևելյան Եվրոպայում Լեհաստանը կդառնար առաջնայինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել