Հայաստանը կարող է միայն և միայն զարգանալ, Հայաստանում կարող ենք ունենալ բարեկեցիկ հասարակություն միայն ու միայն այն պարագայում, երբ հասարակության ճնշող մեծամասնությունն իր առօրյայում առաջնորդվի ինքնակրթման, ինքնազարգացման մտայնությամբ, գիտելիքով ու հոգևոր արժեքներով։ Դա նախևառաջ ենթադրում է հասարակության շրջանում գործող ու կարծրացած ստանդարտ, գծային և անառողջ մտածելակերպի ու արհեստական բարդույթների ջարդման միջոցով, որոնցից կարելի է նշել մի քանի պարզունակ դրվագներ՝
1. Մինչև շքեղ ավտոմեքենա ունենալը չդադարի համարվել արժեք և երջանկության նշան, 
2. Մինչև չփոխվի ծնողների կողմից երեխաների դաստիարակության՝ մեր մեջ արմատացած հաշվենկատության-շահադիտական մեթոդը՝ «մտերմացի ընկերներիդ հետ, քանի որ միգուցե վաղը նրանք դառնան պաշտոնյաներ կամ մեծահարուստներ ու քեզ էլ օգնեն», 
3. Մինչև բնության գրկում հանգիստն ու հարսանիքը չդադարի պատկերացվել որպես փորը մինչև կոկորդի վերջին շեմը լցնելու լավ առիթ ու հնարավորություն, 
4. Մինչև կանայք չդադարեն առօրյա կյանքում պճնվել ու պարտադիր բարձրակրունկ կոշիկներով շքեղ հագնվել, ինչպես դա կանեն նորմալ հասարակություններում, երբ մասնակցելու են որևէ միջոցառման, 
5. Մինչև չդադարենք բարեկեցության տակ հասկանալ շքեղ հագուստը կամ հանգիստը Մալթայում, 
6. Մինչև չդադարենք «Լոս»-ը դիտել որպես երջանկության վերջնանպատակ ու երազանքների հանգրվան, 
7. Երբ հարևանի բարեկեցությունը նախանձի ու չարակամության, հաճախ նաև՝ թշնամանքի փոխարեն համարվի որպես հնարավորություն նաև իր համար,
8. Երբ հարուստ կյանքով ապրելը կամ պաշտոնյա դառնալը չդադարի ընկալվել որպես իր և իր սերունդների բարեկեցության ապահովման գարանտ,
9. Մինչև բուհում կրթությունը չդադարի ընկալվել որպես ինքնանպատակ մի բան,
10. Մինչև ծնողի համար լավագույն և ամենաարժեքավոր ներդրումը կհամարվի իր զավակներին որակյալ կրթությամբ ապահովելը։

Այլապես հասարակությունը կշարունակի գոյատևել լճացման մեջ, բարոյական ճգնաժամի միջավայրում։ Սովորենք կրթվել և կրթել մեր միջավայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել