Երգչուհի Շպռոտը արդեն որոշ ժամանակ է՝ Հայաստանում է: Ու թեև հարցազրույցներում երգչուհին նշում էր, որ ընդամենը 20 օրով է եկել, նրա այցը հայրենիք, կարծես թե, երկարաձգվում է: Այս ընթացքում սկանդալային երգչուհին հասցրել է հանրությանը մի քանի՝ իր ոճի մեջ կտրուկ ու անկեղծ հարցազրույցներ տալ, համերգների մասնակցել ու հայաստանյան առօրյայից լուսանկարներ հրապարակել: Վերջին ֆոտոշարքում, որտեղ երգչուհին բնության գրկում է, նա մինիմալ դիմահարդարմամբ է, ինչը նրան շատ է սազում, և եթե սպորտային տաբատի փոխարեն Շպռոտն այս լուսանկարներում լիներ ներկայանալի այլ տեսքով, ապա այս նկարները կարող էին համարվել լավագույնը նրա ֆոտոդարանում.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել