Ֆիլմի դերակատարներից Մայքլը համեստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս՝ բժշկություն ուսումնասիրելու:

Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների մեջ է տաղանդավոր Աննայի հետ, ով Փարիզում սովորած հայ նկարչուհի է:

Երբ Մայքլը հանդիպում է Աննային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում, ու Աննան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև:

Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ միանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

Անվանում` Խոստումը
Օրիգինալ անվանում` The Promise
Թողարկման տարեթիվ` 2016
Ժանրը` դրամա, պատմական
Ռեժիսոր` Թերրի Ջորջ
Դերերում` Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեք, Շորե Ագդաշլու, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմուել, Ժան Ռենո և այլք:

Ֆիլմը` HD որակով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել