Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի թագավորական դատարանը տեղի մզկիթի իմամին դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ կրոնական պարապմունքների ժամանակ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, գրում է The Independent-ը։

Թերթի տվյալներով՝ 81-ամյա Մուհամեդ Հաջի Սադիքը ստիպել է աշակերտուհիներին նստել իր դիմաց ու կարդալ Ղուրանից տողեր, իսկ այդ ընթացքում նա սեռական ոտնձգություններ է իրականացրել նրանց հանդեպ։

Ինչպես հաղորդվում է՝ Սադիքը դասավանդել է Քարդիֆի մզկիթում ավելի քան 30 տարի։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 14 հանցավոր դրվագի համար, որոնք տեղի են ունեցել 1996-2006 թվականների ընթացքում։

Իմամը հերքում է իր դեմ մեղադրանքները։

Նա տարրական դպրոցի սաներին Ղուրանի դասեր է տվել շաբաթական 4 անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել