Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը կառուցողական էր ու հաստատել է փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռքբերելու հարցում նրանց վճռականությունը, նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
«Բավական երկարատև և շոշափելի հանդիպում էր։ Իմ կարծիքով հաստատվել է, որ նախագահներն առաջին հերթին կարևորում են իրենց երկրների ազգային շահերն ու հետաքրքրությունները և փնտրում փոխշահավետ պայմանավորվածություններ, այլ ոչ թե անիմաստ խնդիրներ ու անհիմն վեճեր ստեղծում»,- ասել է Լավրովը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/07/08/lavrov/2425326
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



