ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, փորձել է ընդհատել Համբուրգում G-20 շրջանակներում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպումը, որը բավական երկար է տևել նախատեսվածից:
Թիլերսոնը հայտնել է, որ սկզբից ինքն է նախագահին մի քանի անգամ զգուշացրել, որ հանդիպումը երկարել է, և շատ մարդիկ են սպասում դրա ավարտին՝ հանդիպման սենյակի դուռը բացել-փակելով: Սակայն դա չի օգնել, և որոշում է կայացվել հանդիպումն ընդհատելու համար սենյակ ուղարկել «ծանր հրետանուն»՝ Մելանյային: Սակայն դա էլ չի օգնել: Թիլերսոնը դժգոհել է, որ նույնիսկ Մելանյայի՝ գործին խառնվելուց հետո հանդիպումը երկարել է ևս մեկ ժամով: ԱՄՆ պետքարտուղարը հումորով ասել է. «Նա չկարողացած կատարել իր վրա դրված պարտականությունը»:
Հուսանք, որ այս սպասված և նախատեսվածից ավել տևած հանդիպումը, որը նույնիսկ չի կարողացել ընդհատել գեղեցկուհի Մելանյան, շուտով կտա իր արդյունքները, և միջազգային հարաբերություններում լարվածությունը մի փոքր կթուլանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել