quote of the day: (by Mesrop Mesropyan) «Այն, որ այս ռեժիմը տարիներ շարունակ բոլոր հեռուտաալիքներով նպատակային ստվերում է, թաքցնում է և չի լուսաբանում Ժիրայր Սեֆիլյանի մարտական ուղին, իսկ ավելի շուտ վախենում է այն լուսաբանելուց, քանի որ այս ռեժիմը սովոր չի գնահատելու այն կենդանի հերոսներին, որոնք համարձակություն ունեն բարձրաձայնելու ռեժիմի ինչպիսին լինելը, այլ ավելի շուտ նախընտրում է նրանց անտեսել, հալածել, բանտ նստեցնել, փնովել, արդեն մի տեսակ օրինաչափ էր դարձել ինձ համար: Քանի որ սրանցից ավել բան չես էլ կարող սպասել, սրանք իրենց տեսակով ու նպատակներով լրիվ այլ բան են ներկայացնում: Բայց որ արդեն տարիներ շարունակ նույն բանը անում է ՀՅԴ-ն Արցախյան պատերազմի, իր լեգենդար դաշտային հրամանատարի հանդեպ, ուղղակի զզվանք ու արհամարհանք է առաջացնում իմ մեջ դեպի այդ կեղծ լուսապսակով իրենց իրական էությունը թաքցրած այսօրվա դաշնակցական պարագլուխների հանդեպ: Հարց եմ ուզում տալ հենց այս մարդկանց՝ դուք ինչո՞վ եք այս իմաստով տարբերվում երեկվա այն ՀՀՇ-ական ղեկավարներից, որոնք, ըստ ձեզ, իրենց իշխանության տարիներին օր ու արև չէին տալիս ՀՅԴ-ին: Ժիրայրին մերժելով՝ դուք ինքներդ ձեզ եք մերժում և ևս մեկ անգամ ապացուցում մի բան, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո, երբ իշխանության մաս կազմեցիք, մինչ օրս մի բան եք արել միայն, մեջտեղից կերել եք, կողքից ման եկել, ձեզ ռեժիմի մյուս անդամների նման ձեր ունեցվածքից բացի այլ բան չի հետաքրքրել: Խոսքս ավարտելուց առաջ հայցում եմ բոլոր ազնիվ ու հայրենասեր դաշնակցական տղաների ներողամտությունը հիմնավորված զայրույթիս և անկեղծությանս չափի համար: Հարգանքներիս հավաստիքը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել