Ես արդեն սկսում եմ կամաց, բայց լուրջ ջղայնանալ: Էն, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահն ահավոր ողբերգություն ա, ինձ թվում ա, թե որևէ նորմալ մեկը բացասել չի կարող: Բայց էդ ո՞ր օրենքով ա, որ մարդու մահն էն դեպքում, երբ դիակը դեռ սառած չի, պիտի դառնա քաղաքական: Էդ ո՞վ ա գրել էդ օրենքը: Րաֆֆի՞ն, որ ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների ժամանակ Հայաստանի տեղն էլ չէր հիշում: Թե՞ Դաշնակցությունը, որը հոկտեմբերի 27-ից հետո ինչքան ուժ ուներ փորձում էր ապացուցել, որ Նաիրի Հունանյան վիժվածքը երբևէ ՀՅԴ անդամ չի էղել, որ սկաուտների ատենապետ չի եղել: Ի դեպ, ՀՅԴ-ն չէր ասում` Նաիրին սխալ ա, ասում էր`մերը չի: Մի անգամ էլ եմ կրկնում. ողբում եմ Հրաչ Մուրադյանի մահվան համար, հայ մարդու, հոր, եղբոր մահվան համար: Բայց, միաժամանակ, հարց եմ տալիս. ո՞վ եք դուք էսքանից հետո: Քանի՞ գրոշի բարոյականություն ունեք, երբ մեռելներին մերոնքականի ու ձերոնքականի եք բաժանում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.sardaryan/posts/602955603061871
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել