Ռուսաստանի ԱԳՆ-ն շարունակում է Բաքվին էս խառը ժամանակահատվածում ահավոր անցանկալի բաների մասին հիշեցնել: ԱԳՆ-ն ծավալուն մեկնաբանություն է տարածել հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների՝ Ադրբեջան մուտք գործելու արգելքի հետ կապված: Հայտարարության մեջ հստակ ասվում է, որ Ռուսաստանը չի հավատում հայ-ադրբեջանական հասարակական երկխոսություն ծավալելու Բաքվի մտադրություններին ու հայտարարություններին, ավելին՝ ռուսներն ակնարկում են, որ Բաքվի մուլտիկուլտուրալիզմն ու հանդուրժողականության քարոզները իրականում միֆ են ու կեղծիք: ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության վերջում էլ հստակ ասվում է. «Բնականաբար, անհրաժեշտ հետևություններ ենք անելու ստեղծված վիճակում»:
Չեմ պնդում, որ սա պրոհայկական կեցվածք ա կամ ռուսները հանուն մեզ են անում, մի խոսքով՝ մելոչ, նո պրիյատնո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: