Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի «Քաղաքական գեղեցկության կենտրոն» նկարիչների միությունը բողոքի ակցիա է կազմակերպել երկրի կառավարության շենքի դիմաց:
Ըստ «ANFA» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ ակցիան ուղղված է եղել մի քանի երկրի ղեկավարների դեմ, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սելման բին Աբդուլազիզը:
Ակցիայի ժամանակ գերմանացի նկարիչ և քաղաքական ակտիվիստ Փիլիպ Ռուխը իր ձեռքում պահել է պաստառ, որի վրա պատկերաված են եղել վերոնշյալ երկրների ղեկավարները:
Նկարչի ետևում կանգնած է եղել մի մեքենա, իսկ նրա բռնած պաստառի վրա գրված է եղել.
«Ցանկանում ե՞ս ունենալ այս ավտոմեքենան: Ոչնչացրու դիկտատուրան»:
Այս ամենը զայրացրել է, թե թուրքական մի շարք լրատվամիջոցներին և թե Թուրքիայի արտգործանախարարությանը: Վերջինս թեմայի առնչությամբ դատապարտող հայտարարություն է արել:
Այնտեղ մասնավորապես ընդգծվել է, որ Գերմանիայի իրավապահ մարմինները չեն խոչընդոտել ակցիային:
Նշվում է, որ ակցիայից առաջ Թուրքիան նոտա էր հղել Գերմանիային, որպեսզի վերջինս չթույլատրի նման ակցիաների կազմակերպումը:
Գերմանիայի «Քաղաքական գեղեցկության կենտրոն» նկարիչների միությունը բողոքի ակցիա է կազմակերպել երկրի կառավարության շենքի դիմաց: Ըստ «ANFA» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ ակցիան ուղղված է եղել մի քանի երկրի ղեկավարների դեմ, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սելման բին Աբդուլազիզը: Ակցիայի ժամանակ գերմանացի նկարիչ և քաղաքական ակտիվիստ Փիլիպ Ռուխը իր ձեռքում պահել է պաստառ, որի վրա պատկերաված են եղել վերոնշյալ երկրների ղեկավարները: Նկարչի ետևում կանգնած է եղել մի մեքենա, իսկ նրա բռնած պաստառի վրա գրված է եղել. «Ցանկանում ե՞ս ունենալ այս ավտոմեքենան: Ոչնչացրու դիկտատուրան»: Այս ամենը զայրացրել է, թե թուրքական մի շարք լրատվամիջոցներին և թե Թուրքիայի արտգործանախարարությանը: Վերջինս թեմայի առնչությամբ դատապարտող հայտարարություն է արել: Այնտեղ մասնավորապես ընդգծվել է, որ Գերմանիայի իրավապահ մարմինները չեն խոչընդոտել ակցիային: Նշվում է, որ ակցիայից առաջ Թուրքիան նոտա էր հղել Գերմանիային, որպեսզի վերջինս չթույլատրի նման ակցիաների կազմակերպումը: