Մինչ բուն թեմային անցնելը, խնդրում եմ ուշադիր նայել այս տեսանյութը սկզբից մինչև վերջ.
Դե հիմա անդրադառնամ կետ առ կետ.

1. Ժողովուրդ, ինչքան շատ պարսիկ որպես տուրիստ գա, էնքան լավ։ Ի վերջո, ես տարբերություն չեմ տեսնում ասենք ամերիկացի, ուզբեկ կամ պարսիկ տուրիստների մեջ։ Իսկ էմոցիաները մի կողմա պետք դնել, առավել ըս Հյաստանը գրավելու գաղտնի պլանների մասին խոսակցությունները, որովհետև կրկնում եմ, գործ ունենք ոչ թե իմմիգրացիայի հետ, այլ տուրիստների, որոնք մի քանի օրով գալիս են, փող են ծախսում ու գնում են։ 
2. Համաձայն եմ, պետքա մեր պետությունը վարի ոչ թե անտարբեր քաղաքակաանություն, ոչ էլ առավել ևս քծնվող քաղաքակնություն։ Ասել է թե, ոնց Պարսկաստանի օրենքներն են տարածվում անխտիր բոլոր տուրիստների վրա, այնպես էլ մեզ մոտ պետք է լինի։ Այն փաստը, որ տուրիզմը եկամուտներ է բերում մեզ, դեռ չի նշանակում, որ տուրիստները սենց ի սրտե Հայաստանին ու հայաստանցիներին

լավություն անելու համար են գալիս մեզ մոտ։ Այսինքն «օդոլժենիա» չեն անում մեզ, որ իրենց համար արվեն բացառություններ։ Հետևաբար, եթե պարսիկը դրսում իրեն լկտիա պահում, նրանով պետք է զբաղվեն կոմպետենտ մարմինները, ասենք ոստիկանությունը։ Վստահեցնում եմ, մեկ-երկու միջադեպից հետո, որ դեբոշիռներին ասվի, որ կամ Ձեզ պահեք մարդավարի, թե չէ կհանձնենք Ձեզ՝ Ձեր հերոսությունների նկարագիրով ձեր իսկ դեսպանատաուն, միանգամից կսթափվեն, որովհետև պարսիկը կգերադաասի ասենք 2 օր շարունակ քաղմասում իրան սատկացնեն, քան հանձնեն դեսպանատուն։

3. Ժողովուրդ, մինչև պարսիկներին աղջիկ կպցնելու համար մեղադրելը, մի հատ եկեք հասկանանք, որ հենց կպնող աղջիկների մեղավորություննա, ու էս տեսանյութը թող լինի դրա վառ ապացույցը։ Ինձ համար ուղղակի զզվելի են էն մեր իգական սեռի որոշ ներկայացուցիչները, որոնք վերջին հաշվով նույն մարմնավաճառությունն են անում, որովհետև ինչպես տեսաք, նույնիսկ իսկական մարմնավաճառների մեջ այս հարցում կա բարոյական կոդեքսի պես մի բան։ Ես առաջին անգամ չեմ լսում, որ նույնիսկ մարմնավաճառների շրջանում հարգված չեն պարսիկներին համապատասխան ծառայություններ մատուցողները, իսկ մեր քաղաքում կան էգեր (լեզուս չի ֆռում դրանց աղջիկ կամ կին ասել), որոնք դա անում են ամենևին ոչ փող աշխատելու ցանկությունից դրդված։
4. Մի երկու բառ էլ բոլոր այն ակումբների ու հաստատությունների մասին, որոտեղ փորձում են խտրականություն մտցնել մեր քաղաքացիների նկատմամբ։ Խոսքս ուղղում եմ դրանց տերերին՝ լինեն դրանք հայ, պարսիկ, թե բուջումբուրացի. եթե ակումբ կարելի է թողնել առանց զույգի պարսիկ, ապա ես էն մարդու մերը, ով կարգելի նույն ակումբ մտնել ասենք թե ինձ, որովհետև ես եմ էս երկրի տերը ու լիիրավ քաղաքացին, ու չեմ հանդուրժի որևէ մեկին, ով օտարերկրացուն ավելի շատ իրավունքներ կփորձի տալ իմ երկրում, քան ինձ։ Փողը՝ փողով, բայց մի քիչ էլ նամուսա պետք ունենալ, որ վաղը-մյուս օրը ձեր երեխեքը չամաչեն ձեր արածների համար…

Վեջում ուզում եմ կոչ անել, որ այնուամենայնիվ բոլոր տուրիստերին մի գույնով չներկել, առավել ևս մի ամողջ ժողովրդի, առավել ևս, որ հենց պարսիկները ինձ համար շատ ավելի համակրելի ժողովուրդ են, քան ասենք ամերիկացիները։ Առավել ևս, որ տուրիստների մեջ նորմալ մարդիկ են մեծամասնություն կազմում ըստ ըս, պարզապես վատը միշտ ավելի շատ է աչք ծակում։ Ուստի, բոլոր նորմալ իրանցիներին միայն կարող եմ մաղթել բարի ժամանաց մեր երկրում, իսկ բոլոր աննորմալներին կոչ եմ անում իրենց կարգի հրավիրել։

http://www.shanttv.com/am/news/political/2012_04_01/10818/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել