Շներ, կատուներ, զանազան սողուններ, հազար ու մի կենդանու տանում են տուն, «մարդավարի» պահում՝ շքեղության և բարեկեցության մեջ, շոյում, համբուրում, գուրգուրում, միլիոնավոր դոլարների հասնող ժառանգություն թողնում, սակայն անտարբեր ու արհամարհանքով անցնում փողոցում նստած, ողորմություն, օգնություն, կարեկցանք հայցող ՄԱՐԴՈՒ մոտով… Նույնիսկ իրենց հարազատների, բարեկամների, մտերիմների…
Ես տանը պահվող և, առհասարակ, կենդանիների նկատմամբ ոչինչ չունեմ, սակայն ինչքան սովալլուկ, հիվանդ, խնամքի կարիք ունեցող մանուկներ, ծերեր կան… Բայց չէ, պետք է շներին, կատուներին սիրենք… Մինչդեռ կենդանիներին ժառանգություն թողած այդ աստղաբաշխական գումարներով միլիոնավոր մարդիկ, մարդավարի ապրել չեմ ասում, ուղղակի սովից չէին մեռնի…
Իրոք որ շատ տարօրինակ «կենդանի» է մարդ արարածը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել