Times.am-ը գրում է.
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները, իրենց գյուղերն ու տներն օգտագործելով որպես կենդանի վահան, հրթիռներով կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեսանյութը ձայնագրված է 2017 թվականի հուլիսի 4-ին՝ 20:34-ին: Դրանում ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը սեփական տներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրայից հրթիռ է արձակում դեպի հայկական դիրքեր: Միայն ի պատասխան այդ կրակի հայկական կողմը դիմում է պատասխան պատժիչ գործողության:
«Հայկական դիրքերը ստիպված են պատասխան կրակ բացել՝ վերացնելու կրակակետերը: Եթե նույնիսկ ադրբեջանցիների պնդումները, թե ադրբեջանական գյուղում զոհեր են եղել, համապատասխանում են իրականությանը, ապա ամբողջ պատասխանատվությունը ընկնում է հենց ադրբեջանական կողմի վրա»,- նշել է Արշակ Զաքարյանը: