168.am-ը գրում է.
Թուրքիայի անվտանգության ուժերը կանխել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից նախապատրաստված ահաբեկչությունը:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նրանք նախատեսել էին հարձակում իրականացնել թուրքական գլխավոր ընդիմադիր Ազգային Հանրապետական կուսակցության «Արդարության երթ»-ի մասնակիցների նկատմամբ: Նրանք ոտքով Անկարայից Ստամբուլ են քայլում՝ ի նշան բողոքի իրենց կուսակից Էնիս Բերբերօղլու ազատազրկման:
Թուրքական Կայսերի նահանգի ոստիկանության աշխատակիցները վեց գրոհային են ձերբակալել: Նրանց հետքի վրա ընկնել հաջողվել է ձեռք բերած հետախուզական տվյալների շնորհիվ:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/07/05/816328.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել