Հայտարարության մեջ գրված էր. «Վաճառվում է տուն ծովի մոտ, երեք հարկ: Լողավազանով և բակով: Գինը՝ 1$»:
-Սուտ,-այս տեսնելով ասաց անտուն մեկը և շպրտեց թերթը: Ուտելիք փնտրելու ժամանակ`բակերից մեկում`պատի վրա տեսավ հայտարարություն, որում գրված էր. «Վաճառվում է տուն ծովի մոտ, երեք հարկ: Լողավազանով և բակով: Գինը՝ 1$»: Անտունը մտածեց, որ հերթական կատակն է և փնթփնթալով առաջ գնաց: Ճանապարհին մի մեծ պաստառ կար, որտեղ գրված էր. «Վաճառվում է տուն ծովի մոտ, երեք հարկ: Լողավազանով և բակով: Գինը՝ 1$»:

Այս տեսնելով`անտունը մտածեց ստուգել, թե ով է այդ անխելքը, որը որոշել է այդպիսի բան գրել: Եվ, քանի որ կորցնելու ոչինչ չուներ, բացի վերջին մեկ դոլարից` գնաց հայտարարության մեջ գրված հասցեով:
Հասնելով այդ տանը`անտունը զանգեց դուռը: Դուռը բացեց մի գեղեցիկ կին::
-Կներեք, ես հայտարարությամբ եմ այստեղ եկել: Սա կատակ չէ՞:
-Ի՞նչ եք ասում, ամեն ինչ ճիշտ է: Դուք ճիշտ հասցեով եք եկել:
-Ես ուզում եմ հարցնել գնի համար, այն իրո՞ք մեկ դոլար է: Դա այդպե՞ս է:
-Այո, մեկ դոլլար: Եթե Ձեզ հետաքրքիր է, կարող եք նայել տունը:
Տեսածից ավելի քան գոհ լինելով` անտունը տվեց իր վերջին դոլարը և ձեռք բերեց այդ հիանալի տունը:
Բայց, այնուամենայնիվ, նա ցանկացավ իմանալ՝ ինչու է տան գինը այդքան ցածր: Հարցին կինը ծիծաղելով պատասխանեց.
-Իմ ամուսինը մահանալուց առաջ խնդրեց, որ ես վաճառեմ այս տունը և ամբողջ գումարը փոխանցեմ նրա սիրուհու հաշվին: Ինչպե՞ս կարող էի ես նրա վերջին ցանկությունը չկատարել:
Հայտարարությունը արդեն կես տարի էր, ինչ կար քաղաքի տարբեր ծայրերում, բայց Դուք միակն էիք, ով արձագանքեց դրան: Հաջողություն:
Այս ասելով`կինը հեռացավ:

Բոլորին է տրվում հնարավորություն: Ուղղակի պետք է հավատալ, որ անհնարինը կարող է կատարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել