29-ամյա հանրաճանաչ երգչուհի Ադելը լրջորեն վնասել է ձայնալարերը ելույթների ժամանակ, ինչի հետ կապված՝ բժիշկներն արգելել են աստղին երգել և նույնիսկ խոսել, խուսափելու համար առավել լուրջ հետևանքներից:

Այդ մասին երգչուհին հաղորդել է Instagram-ի իր էջում: Ադելի խոսքերով՝ նա ստիպված է եղել չեղարկել իր վերջին երկու համերգները Լոնդոնում: «Ինձ հեշտ չի տրվել այդ որոշումը: Ես 121 համերգ եմ անցկացրել և մնում էր երկուսը, ընդամենը երկուսը: Այդ երկուսը պետք է հրաշալի լինեին»,- գրել է Ադելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել