Armtimes.com-ը գրում է.
 2017 թվականի փետրվարի 6-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար նշանակված Աշոտ Մարգարյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին Մարգարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մասնավորապես նշելով. «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին:

Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով` կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել