Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանից ներողություն Է խնդրել այն բանի համար, որ հուլիսի 4-ին լիագումար նիստի ընթացքում ԵԽ-ն ծիծաղելի Է համարել, հաղորդել Է ԵԽ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ժաումե Դուխը:

Յունկերը լիագումար նիստում քննադատել Է ԵԽ-ն, որի պատգամավորների մեծ մասը չի եկել Եվրամիության նախկին նախագահի՝ Մալթայի վարչապետի ելույթին: Նա հայտարարել Է, թե ԵԽ-ի 751 պատգամավորներից սոսկ 30-ի ներկայությունը Մալթայի վարչապետի ելույթին վկայում Է այն մասին, որ Եվրախորհրդարանը ծիծաղելի Է, որովհետեւ Գերմանիայի կամ Ֆրանսիայի ղեկավարների ելույթը շատ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացներ եվրապատգամավորների մեջ:

Դրան ի պատասխան Տայանին Յունկերին հիշեցրել Է, որ այդ ԵՀ-ի գործունեությունն Է վերահսկման ենթակա ԵԽ-ի կողմից, այլ ոչ թե ընդհակառակը, ուստիեւ Յունկերի քննադատությունն անտեղի Է: Երբ Յունկերը շարունակել Է պնդել իր մեղադրանքները, Եվրախորհրդարանի նախագահը նրան խնդրել Է գործածել այլ արտահայտություններ:

«Նախագահ Տայանիի հետ կայացած հանդիպման ընթացքում նախագահ Յունկերն ափսոսանք Է հայտնել այն բառերի պատճառով, որոնք ինքը գործածել Է այսօր առավոտյան տեղի ունեցած բանվաճերի ժամանակ: Միջադեպը հարթված Է»,- գրել Է Դուխը Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել