Tert.am-ը գրում է.
 Սփյուռքահայության անհանգստացնող հիմնական խնդիրը լեզվի պահպանությունն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հավելեց, թե սփյուռքի հետ հանդիպումների ժամանակ նկատել է, որ հիմնական մտահոգությունն այն է, որ հատկապես երիտասարդները հայերեն չեն խոսում: Նրա խոսքով՝ այս պատկերն անհանգստացնում է նաև սփյուռքի ներկայացուցիչներին:

«Ամենամեծ ցավը լեզուն է: Երկրորդն այն է, որ պետք է հայրենիքի հետ կապն ուժեղացնել, քանի որ, եթե հայրենիքը տեսնում են, հայրենիքը շոշափում են, տրորում են հայրենի հողը, նրանք արդեն հայ են մեծանում»,-ասաց Հակոբյանը:
Նախարարը նկատեց՝ աշխարհում ժողովուրդների համահարթեցման գործընթացը բավականին արագացել է, և ամեն բան պետք է անել դիմակայելու համար: Նա ամենախնդրահարույց երկիրը չառանձնացրեց՝ մատնացույց անելով, որ լեզվի պահպանման խնդիր առկա է և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում, և՛ Լատինական Ամերիկայի երկրներում:

Հարցին՝ հայկական դպրոցների սակավությո՞ւնն է պատճառը, որ սփյուռքում հայոց լեզուն կիրառությունից դուրս է գալիս, Հակոբյանը պատասխանեց. «Քիչ չեն՝ 1004 դպրոց ունենք, բայց բոլորը չեն հաճախում: Մյուս կողմից խնդիրն այն է, որ մեծանում են մի միջավայրում, որտեղ հայեր գրեթե չկան: Երիտասարդները, որոնք բավականին լավ կարիերա են ունենում, բարձր հաջողությունների են հասնում, նրանք շատ արագ ուծացվում կամ հեռանում են հայկական միջավայրից: Մեր խնդիրը նրանց հայկական միջավայր վերադարձնելն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել